-
06.10.2015|
11:20
Ազգային ժողովի շենքի դիմացից հոկտեմբեր 5-ին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի 21 մասնակից:
-
06.10.2015|
11:18
ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
-
06.10.2015|
10:34
«Հայ ճարտարապետությունը միշտ արժևորվել և իր ուրույն դերն ու տեղն է ունեցել աշխարհի ճարտարապետական մտքում։ Այսօր հարուստ ավանդույթներով մեր ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ և գործնական։ Կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք կխթանեն ճարտարապետական նախագծերը»:
-
06.10.2015|
00:53
Մասիս քաղաքը եկեղեցի չուներ, և հավատավոր ժողովուրդը երկար ճանապարհ պետք է անցներ եկեղեցի այցելելու համար:
-
05.10.2015|
11:36
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսիին և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։
-
04.10.2015|
22:54
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
-
04.10.2015|
22:52
ՀԱՊԿ-ի համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին՝ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
03.10.2015|
21:14
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: Այն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է:
-
03.10.2015|
19:50
Հունաստանի նոր խորհրդարանը հոկտեմբերի 3-ին իր առաջին նիստում երդում է տվել։ ՈՒղղափառների երդմնակալությունն ընդունել է Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը։
-
03.10.2015|
19:37
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ.